Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ հայկական զինված ուժերն ավելացրել են դիպուկահարների թիվն Ադրբեջանի հետ սահմանին:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանը նաև չի բացառել, որ ադրբեջանական կողմը, որը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, նման տեղեկատվություն տարածելով փորձում է շեղել ուշադրությունն իր դիպուկահարների գործողություններից:
Պետք է նշել, որ Ադրբեջանը, ի հեճուկս հայ կողմի առաջարկների և համաշխարհային հանրության կոչերի, հրաժարվում է իր դիպուկահարներին հեռացնել առաջնային գծից: