Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ երիտասարդի բնակիչ Խաժակ Աբելյանի մասին արդեն 8-րդ օրն է տեղեկություններ չկան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ֆեսյբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը:
«Հայ երիտասարդը ծառայում էր Սիրիայի Զինված ուժերում՝ Հալեպ քաղաքում», - իր խոսքում նշեց Ադամյանը:
Նա ասաց նաև, որ Սիրիայի Զինված ուժերում այս դեպքի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տրվում:
Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ը հայտնել էր` գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում: Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Հայ ընտանիքով չգիտեն ինչ անել. ստիպված փակվում են իրենց տան նկուղում: Սիրիահայերն ասում են, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում: Ոչ մի կոմունալ ծառայություն չի աշխատում: