10 օգոստոսի 2012 - 16:34 AMT
Պաշտոնական Թբիլիսին անօրինական է համարել Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Հարավային Օսեթիա

Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Հարավային Օսեթիա:

Թբիլիսիի կարծիքով, օգոստոսի 8-ին ՌԴ վարչապետն անօրինական կերպով հատել է Վրաստանի հետ սահմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Առանց Թբիլիսիի համաձայնության բռնազավթված տարածքներ այցելելը բռնազավթված տարածքների մասին Վրաստանի օրենքի խախտում է»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:

Մեդվեդևը 2008-ի ռուս-վրացական հակամարտության տարելիցի օրը` օգոստոսի 8-ին, ժամանել է Ցխինվալի: