10 օգոստոսի 2012 - 17:33 AMT
Սիրիայի նախագահի արարողակարգային ծառայության ղեկավարը չի դավաճանել Ասադի ռեժիմին

Սիրիայի նախագահի արարողակարգային ծառայության ղեկավար Մուհիդդին Մասլամանին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ նա չի անցել ապստամբների կողմը, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն:

Մասլամանիի խոսքով, նախօրեին տարածված տեղեկատվությունը ռեժիմին դավաճանելու մասին հայտնվել է այն պահին, երբ նա բուժման նպատակով գտնվել է Լիբանանում:

«Երբ ես լսեցի այդ հաղորդագրությունները, ես ցնցված էի և անհապաղ վերադարձա Դամասկոս»,- ասել է նա և հավելել, որ նրանք, ովքեր հաղորդել են իր փախուստի մասին, ակնհայտորեն փորձել են վնասել նախագահ Բաշար Ասադի հեղինակությունը: