11 օգոստոսի 2012 - 09:38 AMT
«Հրապարակ». «ԱրմենՏելի» կապի խափանումները մրցակիցների ձեռքի գործն են

«Հրապարակն» իր այսօրվա համարում գրում է. «Վերջին ամիսներին մի քանի անգամ տեղի ունեցած կապի խափանումներն «ԱրմենՏելում» լուրջ խնդիրներ են առաջացրել։ Բանը հասել է նրան, որ մի խումբ բաժանորդներ դիմում են գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պահանջելով զրկել «ԱրմենՏելին» լիցենզիայից, քանի որ վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ կապը տևական ժամանակով՝ մոտ 5-6 ժամով, խափանվում է։ Մենք տեղեկացանք, որ, չնայած «ԱրմենՏելը» հրապարակավ չի խոստովանում, սակայն այս խափանումները գրեթե առեղծվածային բնույթ ունեն՝ դրանք կրկնվում են մոտ 30-40 օր ինտերվալով, և դրանց պատճառը մասնագետները չեն կարողանում պարզել։ Կարելի էր ենթադրել, որ սա մրցակիցների ձեռքի գործն է, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է այս մասին հրապարակային հայտարարություն անելուց», -գրում էթերթը։