11 օգոստոսի 2012 - 12:46 AMT
Միթ Ռոմնին նախագահական ընտրությունների կգնա փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանի հետ

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին շաբաթ օրը հայտարարել է այդ կուսակցության` փոխնախագահի պաշտոնի թեկնածուի անունը: Դա Վիսկոնսի նահանգի կոնգրեսմեն Փոլ Ռայանն է: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով հանրապետականների կուսակցության իր աղբյուրին:

Ինչպես ընդգծում է ՌԻԱ Նովոստին, փոխնախագահի պաշոնի հնարավոր թեկնածուների թվում էին նաև սենատոր Մարկո Ռուբիոն և ԿՀՎ ղեկավար Դևիդ Պետրեուսը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ նոյեմբերին: