11 օգոստոսի 2012 - 12:41 AMT
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայում սպանվել են դաշինքի երեք զինծառայողներ

ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ են սպանվել Աֆղանստանի ռազմական բազյում, շաբաթ օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով ISAF պաշտոնական ներկայացուցչին: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում, ուրբաթ օրը: Ըստ առկա տվյալների, կրակողը եղել է աֆղան` բազայի քաղաքացիական աշխատակից:

Նույն օրը Գելմենդ նահանգում աֆղանցի ոստիկանը ճաշի է հրավիրել երեք ամերիկացի զինծառայողների, սպանել է նրանց և անհետացել:

ISAF տվյալներով սա ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա աֆղան զինվորների, ոստիկանների և քաղաքացիական անձանց 3-րդ հարձակումն է վերջին 4 օրերի ընթացքում: