11 օգոստոսի 2012 - 12:19 AMT
Մեծ Բրիտանիան 5 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի Բաշար Ասադի հակառակորդներին

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է տրամադրել ավելի քան 5 մլն ֆունտ ստեևլինգ` Բաշար Ասադի հակառակորդներին: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Մեծ Բրիտանիայի տրամադրած գումարները կտրամադրվեն ինչպես փախստականներին, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստներին, սակայն ոչ ապստամբներին:

Բացի այդ Մեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել բժիշկների և լրագրողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ, հաղորդվում է նախարարության պաշտոնական կայքում: