Հեթանոսական Հայաստանում Նոր տարին նշում էին ամռանը՝ Նավասարդ ամսում: Նավասարդ անունը պարթեւ-իրանական ծագում ունի: Կազմված է երկու բառից՝ նավա-նոր եւ սարդ-տարի: Այսինքն Նավասարդը հենց նշանակում էր Նոր տարի: Այն համընկնում էր այսօրվա օգոստոս ամսվա հետ:
Նոր տարին սկսում էր Նավասարդի մեկին `օգոստոսի 11-ին և տևում էր մեկ շաբաթ: Ամանորին հեթանոս հայերը մեծարում էին Անահիտ եւ Աստղիկ աստվածուհիներին եւ Վահագն աստծուն: