17 հունվարի 2005 - 20:06 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՂԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ
«Բացառված չէ, որ մոտակա 20-30 տարում այդ պայամանգիրը չիրականացվի», ասում է Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հենրիկ Մուրադյանը` ի նկատի ունենալով Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության մասին պայմանագիրը, ստորագրված 2004 թվականի դեկտեմբերի 24-ին վրացական, թուրքական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Ըստ հաշվարկների, շինարարության ծախսերը կարող են կազմել շուրջ 350 միլիոն դոլար: Մուրադյանի խոսքերով, պայմանագիրը կմնա թղթի վրա եւ դեռեւս չկան այդ նախագծի իրական ներդրողները: