Օգոստոսի 11-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում ելույթ են ունենում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի նախավերջին մինչև 84 կգ քաշային կարգի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:
Նա որակավորման փուլում հանդիպեց Յուսուպ Աբդուսալոմովին (Տաջիկստան): Առաջին մրցափուլում ամեն ինչ որոշվեց վիճակահանությամբ, այստեղ տաջիկ ըմբիշը կարողացավ երեք միավոր վաստակել:
Երկրորդ մրցափուլում Նուրմագոմեդովն սկսեց գործել ակտիվ ու վաստակել երկու միավոր և հավասարեցրեց հաշիվը: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ մրցափուլում: Այստեղ Հայաստանի ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին և տոնեց իր առաջին հաղթանակը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի ըմբիշի հետ:
Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: