12 օգոստոսի 2012 - 16:44 AMT
Սաուդյան Ջիդդա քաղաքում արաբ նախարարաների խորհրդակցությունը անորոշ ժամանակով հետաձգվել է

ԱՊԼ ԱԳ նախարարների արտակարգ նիստը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, սաուդյան Ջիդդա քաղաքում, անորոշ ժամանակով հետաձգվել է, լրագրողներին Կահիրեում հայտնել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Բեն Հիլին:

Արտակարգ նիստի ժամանակ ԱԳ նախարարները մտադիր էին քննարկել Սիրիայում ներկայումս տիրող մթնոլորտը և այդ երկրի շուրջ տիրող քաղաքական իրավիճակը` Քոֆի Աննանի` իր պաշտոնից հրաժարվելուց հետո:

Քոֆի Աննանի լիազորությունները սպառվում են 2012թ օգոստոսի 31-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: