12 օգոստոսի 2012 - 17:32 AMT
Սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Հալեպը և երկրի այլ քաղաքներ

Կատաղի բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և ընդդիմադիրներրի միջև Սիրիայի միանգամից մի քանի քաղաքներում, հաղորդում է Մարդու իրավունքների վերաբերյալ սիրիական դիտորդական խորհուրդը:

Մասնավորապես` բանակը շարունակում է ռմբակոծել Հալեպը, հրաձգություն կա նաև Դամասկոսում և վերջինիս մերձակայքում: Ընդդիմադիրների և զինվորականների միջև բախումներ տեղի ոն ունենում նաև Դերայում, Հոմսում, Համայում և Իդլիբում: Շատ քաղաքներում բանակը կիրառում է ծանր հրետանի:

Ընդհանուր առմամբ, կիրակի օրը բախումների զոհ է դարձել 20 սիրիացի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: