13 օգոստոսի 2012 - 15:55 AMT
Դևիդ Քեմերոնը շնորհակալություն է հայտնել բանակին և ոստիկանությանը Օլիմպիադայի ժամանակ անվտանգություն ապահովելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շնորհակալություն է հայտնել բանակին, ոստիկանությանը և կամավորներին նրա համար, որ նրանք Օլիմպիական խաղերի ժամանակ նպաստել են անվտանգության ապահովմանը: «Կամավորների էնտուզիազմը և պրոֆեսիոնալիզմը լրացվեց բանակի և ոստիկանության ֆանտաստիկ գործունեությամբ»,- ասվում է վարչապետի հայտարարությունում:

Դրանում նշվում է, որ խաղերն օգնեցին ողջ աշխարհին ցույց տալ լավագույնը, ինչ ունի Բրիտանիան:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը շնորհավորել է Քեմերոնին խաղերի հաջող ավարտի կապակցությամբ: