Իսրայելի իշխանություններըւ մտահոգություն են հայտնել երկու զինվորականներին պաշտոնից ազատելու մասին Եգիպտոսի նախագահի որոշման առիթով: Այդ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին նախօրեին պաշտոններից ազատել էր Եգիպտոսի ԶՈՒ պետ Մոհամմեդ Հուսեյն Տանտավիին և Գլխավոր շտաբի պետ Սամի Աննանին:
«Առայժմ վաղ է ենթադրել, թե ինչ կլինի հետագայում, որովհետև Եգիպտոսում իրադարձությունները սրընթաց են զարգանում, սակայն մենք մեծ անհագստություն ենք ցուցաբերում այս առիթով»,- հայտարարել է Իսրայելի ներկայացուցիչը: