14 օգոստոսի 2012 - 14:43 AMT
ԱՄՆ-ը կոչ է անում Եգիպտոսի քաղաքացիական իշխանություններին և զինվորականներին համագործակցել, այլ ոչ թե առճակատել

ԱՄՆ-ը կոչ է անում Եգիպտոսի քաղաքացիական իշխանություններին և զինվորականներին համագործակցել, այլ ոչ թե առճակատել: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Սպիտակ տան հայտարարությունում հույս է հայտնվում, որ Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսի վերջին քայլերն ընդունվել են Եգիպտոսի ժողովրդի շահերից ելնելով:

Վաշինգտոնն այդ կերպ մեկնաբանել է Եգիպտոսի նախագահ Մուրսիի կողմից երկու բարձրաստիճան պաշտոնյաներին` պաշտպանության նախարար Հուսեյն Տանտավիին և գլխավոր շտաբի պետ Սամի Աննանին հեռացնելը: