14 օգոստոսի 2012 - 15:37 AMT
Տեղատարափ անձրևը ողողել է վրացական Փոթի նավահանգիստը

Տեղատարափ անձրևը ողողել է վրացական Փոթի նավահանգիստը: Անձրևի արդյունքում ջրով ծածկվել են կենտրոնական փողոցները, խանութները, որոնք գտնվել են նկուղային հարկերում:

Ճանապարհների` ջրով ծածկվելու հետևանքով անհնար է դարձել տրանսպորտի ազատ երթևեկությունը: Ողջ գիշեր քաղաքում աշխատել են փրկարարներ և հրշեջ մեքենաներ, որոնք ջուրը դուրս են մղել շենքերից և առանձնատներից:

Զոհեր և վիրավորներ չկան, սակայն լրջորեն տուժել է ենթակառուցվածքը և վնաս է հասցվել քաղաքացիներին: Այժմ տեղի է ունենում անձրևի հասցրած վնասի հաշվում, հաղորդում է Գրուզիա Online-ը: