Սիրիան կլինի Ռուսաստանի «վերջին ճակատամարտը» Մերձավոր Արևելքում իր ներկայությունը պահպանելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Ռուսաստանն արդեն նահանջելու տեղ չունի»,- ասել է նա:
Շիրինյանի խոսքով, Իրանի շուրջ իրադարձությունները ցույց կտան, թե արդյոք աշխարհը միաբևեռ է, թե արդեն դարձել է բազմաբևեռ: Դրա հետ կապված նա նշել է, որ ձևավորվել է Ռուսաստան-Չինաստան-Իրան յուրահատուկ կոալիցիա, որը փորձում է օգնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: