Մալազիայի քաղաքացիական ակտիվիստները և բլոգերները կոչ են արել ինտերնետ-բոյկոտի` ի նշան օրինագծի դեմ բողոքի, որը սահմանափակում է խոսքի ազատությունը:
Փաստաթղթի համաձայն, Մալազիայի բնակիչները պետք է պատասխանատվություն կրեն յուրաքանչյուր բովանդակության համար, որն առկա նրանց համակարգիչներում, բջջային սարքերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրենց ինտերնետային էջերին բողոքողները դնում են սև ֆոն` օրինագծի հասցեին կարճ քննադատական գրություններով: