Օգոստոսի 11-ին Կուտուզովյան պողոտայում «Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնի մոտ անհայտ անձինք ազգային անբարյացակամության հողի վրա ծանր մարմնական վնասներ են հասցրել Հայաստանի քաղաքացի Վահրամ Խորենի Սանոսյանին (1980թ.), ով այժմ գտնվում է Մոսկվայի թիվ 1 պոլիկլինիկայի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանը:
Տուժածի կողքին են եղել չորս անչափահաս անձինք (1996թ, 1999թ, 2001թ, 2004թ):
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, իրավապահ մարմինների կողմից այդ հանցագործությունը կատարած անձանց ձերբակալելու համար ոչ մի գործողություն չի ձեռնարկվում: