14 օգոստոսի 2012 - 16:21 AMT
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կսպասարկի Դավիթ Խարիտոնաշվիլին

Օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը՝ Դավիթ Խարիտոնաշվիլու գլխավորությամբ:

Մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան և Լևան Տոդրիան: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լևան Կվարացխելիան: