14 օգոստոսի 2012 - 18:40 AMT
Փորձագետները հայտնաբերել են համակարգչային վիրուս, որը շարքից հանում է օդնավակայանների համակարգերը` հարձակման անմիջական նպատակն անհայտ է

Trusteer ընկերության փորձագետները հայտնաբերել են Citadelբանկային տրոյական ծրագրի տարբերակը, որն ադապտացվել է օդանավակայնների IT-ենթակառույցի վրա հարձակումներ գործելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղելով ընկերության մամլո ծառայությանը:

Ըստ հաղորդագրության, Citadel-ի միջոցով հաքերները խոցում են VPN-կապով պաշտպանված օդանավակայանի աշխատակցի և ներքին համակարգչայիին համակարգերում աշխատող ինտերֆեյսերի միջև կառավարման համակարգերը:

Trusteer մասնագետների խոսքով, Citadel-ը սպառնալիք է ստեղծումօդանավակայանի անվտանգության ծառայության և անձնագրային վերահսկողության համար: