14 օգոստոսի 2012 - 18:41 AMT
Google-ը ծրագրում է անվանական URL-հասցեներ տրամադրել Google+ մասնակիցներին

Google ընկերությունը սկսել է իր սոցցանցի օգտագործողներին և բրենդերի էջերին տրամադրել անվանական URL-հասցեներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Google ընկերությունն առայժմ տարածել է այս ֆունկցիան իր սոցցանցի միայն սահմանափակ օգտագործողների` հանրահայտ մարդկանց հաշիվների և խոշոր բրենդների էջերի վրա, որոնց իսկությունը հաստատված է: Ընկերությունը ծրագրում է անվանական URL-հասցեներ տրամադրել նաև Google+ մասնակիցներից մեծ մասին: