Աբխազիայում օգոստոսի 14-ին`Հայրենիքի պաշտպաների հիշատակի օրը, նշել են 1992-1993թթ վրաց-աբխազական պատերազմի մեկնարկի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հանրապետության բոլոր քաղաքներում և շրջաններում ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել զոհվածների հգերեզմաններին և հուշարձաններին: Աբխազիայի բոլոր գործող ուղղափառ եկեղեցիներում տեղի է ունեցել պատերազմի զոհերին նվիրված պատարագ: