14 օգոստոսի 2012 - 19:16 AMT
«Սևերոդվինսկ» ատոմային սուզանավը կվերազինվի յուրահատուկ գերձայնային թևավոր հրթիռով

«Սևերոդվինսկ» ատոմային սուզանավը կվերազինվի յուրահատուկ գերձայնային թևավոր «Կալիբր» հրթիռով, որի թռիչքի առավելագույն հեռավորությունն ավելի քան 2,5 հազար կմ է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերությունում գտնվող աղբյուրը:

«Իր մարտավարական-տեխնիկական յուրահատկությունների առումով, աշխարհում որևէ այլ երկիր չունի նման հրթիռ»,-ընդգծել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: