Աֆղանստանի հյուսիսում` Քունդուզ նահանգում, տեղի է ունեցել նոր պայթյուն, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, հաղորդում է ոստիկանության ներկայացուցիչը:
Օրինապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, պայթյունն իրականացրել է մահապարտը, ով մոտոցիկլետով մոտեցել է տեղական շուկային, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ` երեքշաբթի օրը, հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգում մահապարտների մի շարք պայթյունների արդյունքում զոհվել էր 36 մարդ: