15 օգոստոսի 2012 - 18:45 AMT
ԱՄՀ պատվիրակության` Կահիրե կատարելիք այցի ընթացքում քննարկվելու է Եգիպտոսին մոտ 5 մլրդ դոլար տրամադրելու հարցը

Եգիպտոսի ֆինանսների նախարար Մումթազ աս-Սաիդը չորեքշաբթի հայտարարել է ԱՄՀ-ից 4.8 մլրդ դոլար արժողությամբ վարկ խնդրելու ծրագրերի մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, երկրին վարկի տրամադրման հնարավորությունը քննարկվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության` Կահիրե կատարելիք այցի շրջանակներում: Այցը նախատեսվում է օգոստոսի վերջին:

Աս-Սաիդի խոսքով, Կահիրեն նախօրեին արդեն ԱՄՆ-ին խնդրանք էր ուղարկել ` պետբյուջեն պահպանելու համար 500 մլն դոլար տրամադրելու վերաբերյալ: