16 օգոստոսի 2012 - 16:25 AMT
Խուլերի ուսուցումը կիրականացվի հայերեն ժեստերի լեզվով

ՀՀ կառավարությունն օգոստոսի 16-ին նիստում հավանություն է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններկատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով:

Ինչպես նշել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, այդ նախաձեռնությունը թույլ կտա ապահովել խուլերի մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը: