16 օգոստոսի 2012 - 17:16 AMT
Արթուր Աբրահամ. Ինձ վրա հսկայական ճնշում է գործադրվում, բայց ես զգում եմ, որ պետք է հաղթեմ Ռոբերտ Շտիգլիցին

Արթուր Աբրահամը մեկնաբանել է օգոստոսի 25-ին Բեռլինում Օ2 արենայում WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը:

«Իմ վերջին մենամարտում ես հասկացա, որ պետք է ավելի շատ հարվածներ հասցնեմ, հակառակորդին վերականգնվելու ժամանակ չտալով, բացի դրանից, ես պետք է ավելի լավ աշխատեմ ձեռքերով և ավելի ճկուն լինեմ: Ինձ սպասում է բարդ մրցակից, ով արագաշարժ է և աշխատում է երկու ձեռքերով»,- ասել է բռնցքամարտիկը:

«Ինձ վրա հսկայական ճնշում է գործադրվում, բայց ես զգում եմ, որ ոչ քիչ փորձը պետք է օգնի հաղթանակ տանել: Ես ցանկանում եմ նվաճել տիտղոսը և անցկացնել դրա մի քանի պաշտպանություն, իսկ բռնցքամարտից հեռանալու մասին կմտածեմ միայն իմ 35-ամյակից հետո»: