16 օգոստոսի 2012 - 17:45 AMT
Էկվադորը քաղաքական ապաստան է տրամադրել Ջուլիան Ասանժին

Էկվադորի իշխանությունները որոշում են ընդունել քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հինգշաբթի օրը հաղորդել է Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կառավարությունը դիտարկել է Ասանժի ներկայացրած բոլոր փաստերը և փաստարկները: Նա կարող է լինել քաղաքական հետգապնդման զոհ»,- ասել է Ռիկարդո Պատինյոն: