16 օգոստոսի 2012 - 19:18 AMT
Ռուսաստանի ԿԸՀ նախագահը կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները, կազմակերպման մակարդակով, աշխարհում վատագույններից են

Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները, կազմակերպման մակարդակով, աշխարհում վատագույններից են: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա հայտարարել է Լիպեցկի կրթական ճամբարներից մեկում:

Նա հավելել է, որ որոշ ամերիկյան նահանգներում երբևէ դատապարտված քաղաքացիները ոչ միշտ կարող են քվեարկել, ուստի ԱՄՆ ընտրությունները չի կարելի համարվել համընդհանուր:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2012թ նոյեմբերի 6-ին:

ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև արաբական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: