17 օգոստոսի 2012 - 12:29 AMT
Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին Sparkle ֆիլմն այսօր ԱՄՆ-ում կբարձրանա մեծ էկրան

Ռեժիսոր Սալիմ Ակիլի Sparkle երաժշտական դրաման Ուիթնի Հյուսթնոնի մասնակցությամբ, ով գլխավոր դերակատարներից է, օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում կցուցադրվի մեծ էկրաններին:

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին 49 ամյա երգչուհու անսպասելի մահվանից երեք ամիս առաջ:

Ակիլի աշխատանքը ֆիլմի ռեմեյկ է, որն էկրան է բարձրացել 1976-ին և նվաճել երիտասարդ Հյուսթոնի սիրտը:

Կինոնկարը նվիրված է երեք քույրերի պատմությանը, ովքեր առանց հայր մեծացել են Հարլեմում, ավելի ուշ հայտնի են դարձել, բայց չեն դիմացել փառքի ծանրությանը:

Ռեժիսորը գործողությունները Հարլեմից տեղափոխել է 60-ականների Չիկագո, որտեղ տաղանդավոր երգչուհին դառնում է նարկոդիլերի զոհ; Ուիթնի Հյուսթոնը խաղացել է մոր դերը, ով առանց ամուսնու մեծացրել է երեք աղջիկներին, ովքեր ստեղծում են հանրահայտ երաժշտական խումբ: Քննադատները Հյուսթոնի դերն անվանել են նրա «կարապի երգը»` սյուժեն շատ բաներում համընկնում է աստղի անձնական պատմության հետ:

Ֆիլմի բյուջեն ամերիկյան չափանիշներով բավական համեստ է, այն կազմել է 17 միլիոն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: