Լեհ սերֆինգիստուհի Զոֆիա Նոչետի-Կլեպացկայան, ով Լոնդոնի Օլիմպիադայում առագաստանավային սպորտաձևում նվաճել է բրոնզե մեդալ, որոշել է վաճառել այդ մրցանակը, որպեսզի օգնի իր 5-ամյա հարևանուհուն, ով տառապում է ծանր հիվանդությամբ:
«Զուզյան իմ ամենահավատարիմ երկրպագուն է, և երևի, ամենաերիտասարդը. նա նույնպես պայքարում է, սակայն հիվանդության դեմ»,-պատմել է մարզուհին աղջկա մասին, ով տառապում է մուկովիցիդոզով:
Դեռևս մինչև խաղերը մարզուհին խոստացել էր, որ պայքարելու է աղջնակի կյանքի փրկության համար: