17 օգոստոսի 2012 - 14:00 AMT
Արևը գրեթե իդեալական գունդ է` անկախ արևային ցիկլից

Արևի երկրաչափական ձևի նոր բարձր ճշտություն ունեցող չափումները, որոնք կատարվել են SDO տիեզերական աստղադիտարանից, ցույց են տվել, որ մեր լուսատուն գրեթե իդեալական գունդ է, ընդ որում նրա ձևը պահպանվում է անկախ արևային ցիկլից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Science ամսագրում հրապարակված ամսագրում:

Վերջին 50 տարվա ընթացքում գիտնականները փորձել են չափել Արևի երկրաչափական պարամետրերը, սակայն պատկերի մթնոլորտային աղճատումների պատճառով արդյունքները չէին համընկնում միմյանց հետո: Արդյունքում եզրակացություն էր արվել, որ Արևի ձևը փոխվում է 11ամյա արևային ցիկլից կախված:

Հավայան համալսարանից Ջեֆ Կունի խումբն օգտագործել է HMI (Helioseismic and Magnetic Imager) տեսախցիկի տվյալները SDO ուղեծրային արևային հեռադիտակի վրա, որը թույլ է տալիս 16 անգամ ավելի ստույգ պատկերներ ստանալ, քան այլ տիեզերական արևային հեռադիտակների լավագույն տեսախցիկները: