17 օգոստոսի 2012 - 15:22 AMT
Բաքվում ԱՄՆ-ի նոր դեսպանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օգուտ կբերի երկու կողմերին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օգուտ կբերի երկու կողմերին: Վաշինգտոնում Ադրբեջանա-ամերիկյան առևտրային պալատի (USACC) գրասենյակում Մորնինգսթարը պատմել է Կասպից տարածաշրջանում էներգահամագործակցության և էներգաանվտանգության ասպեկտների մասին: Նրա խոսքով, «ԱՄՆ-ը տարածաշրջանում անցկացնում է հավասարակշռված քաղաքականություն»: «Այսօր ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունը տարածաշրջանում ավելի բարդ է և բազմավեկտոր»,- ասել է նա: Մորնինգսթարը նշել է, հաղորդում է 1news.az-ը` մեջբերելով «Ամերիկայի ձայնը»: