17 օգոստոսի 2012 - 15:55 AMT
Բրիտանացիները ժամանակավորապես արգելել են երկրից դուրս բերել Պիկասոյի «Երեխան և աղավնին» նկարը

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Էդ Վեյզին ժամանակավոր արգելք է դրել երկրից Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնին» նկարը դուրս բերելու վրա: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով BBC News-ը: Այս կտավը, որը 1974-ից սկսած ներկայացվում է Մեծ Բրիտանիայի տարբեր թանգարաններում, 2012-ին վաճառվում է արտասահմանում Christie's աճուրդների տան կողմից:

Մինչև 2012-ի դեկտեմբերը գործող արգելքի ժամկետը կապված է նրա հետ, որ նկարը մեծ պատմամշակութային նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար: Երկրի իշխանությունները հույս ունեն, որ բրիտանական թանգարանները կկարողանան վերագնել նկարը` մինչև տարեվերջ հավաքելով բավական քանակությամբ միջոցներ: Այդ աշխատանքը գնահատվում է մոտավորապես 80 մլն դոլար: