17 օգոստոսի 2012 - 16:34 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղավոր է համարում Ռուսաստանին Սիրիայի հարցով միասնական դիրքորոշում մշակելու անհնարինության մեջ

Ռուսաստանն առաջին հերթին մեղավոր է նրանում, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի կարող միասնական դիրքորոշում մշակել սիրիական հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:

Շերմանի խոսքով, Չինաստանը նույնպիսի դիրքորոշում է զբաղեցնում, ինչ և Ռուսաստանը: Սակայն այդ հարցում նա «ընդամենը միացել է Ռուսաստանին», հաղորդում է «Ինտերֆաքսը»: