Ուրբաթ օրը Աֆղանստանի հարավ-արևմուտքում սպանվել են երկու ամերիկյան զինծառայողներ, հաղորդել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Տվյալների համաձայն, նրանց սպանել է աֆղանական ոստիկանը:
Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ընթացիկ տարում անցած տարվա համեմատ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա աֆղանցի զինծառայողների հարձակումները կրկնապատկվել են և հասել 29-ի: