18 օգոստոսի 2012 - 10:51 AMT
Չինաստանը ողջունել է Քոֆի Աննանի փոխարեն Լահդար Բրահիմիի նշանակումը

Չինաստանը ողջունում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնացի պաշտոնում Քոֆի Աննանի փոխարեն Լահդար Բրահիմիի նշանակությունը և կաջակցի նրա միջնորդական ջանքերին, ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ալժիրի ԱԳՆ նախկին ղեկավար Բրահիմին, ով ժամանակին ավանդ է ունեցել Լիբանանում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու մեջ, ուրբաթ օրը նշանակվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց:

«Պարոն Բրահիմին ունի հարուստ դիվանագիտական փորձ, նա հարմար թեկնածու է այդ պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը` մեկնաբանելով Բրահիմիի նշանակումը:

«Չինաստանն ակտիվ կերպով կաջակցի Բրահիմիի բոլոր միջնորդական քաղաքական ջանքերին, որոնք նա կձեռնարկի»,- ասել է ներկայացուցիչը: