
Մոսկվան դեմ է Սիրիայի վրա թռիչքազերծ գոտի ստեղծելուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Դա կլինի սիրիական տարածքի ինքնիշխանության խախտում»,- ասել է նախարարը: Լավրովը կոչ է արել արևմտյան գործընկերներին չթաղել հունիսի 30-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները. «Ես անպատասխանատու եմ համարում Վաշինգտոնի և այլ արևմտյան մայրաքաղաքների հայտարարություններն այն մասին, որ ժնևյան կոմյունիկեն մահացել է: Դա ամենակարևոր համաձայնագիրն է, որը ձեռք է բերվել արևմտյան երկրների, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի և մի շարք արաբական երկրների մասնակցությամբ»,- ասել է նա: