31 հունվարի 2005 - 21:02 AMT
ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՏՈՒՆ ՎՐԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Նինոծմինդայում բացվել է մանկատուն վրացի երեխաների համար, որտեղ արդեն տեղավորվել են Վրաստանի Զեստափոնի շրջանից եկած երեխաներ: 12 վրացի երեխա արդեն մի քանի օր է ապրում է Ջավախքի ցրտաշունչ ձմեռվա պայմաններում: Չնայած դրան, սպասվում է վրացի երեխաների երկրորդ խմբի ժամանումը, որոնց համար տեղի կլիման շատ անսովոր է: Թեեւ տեղի բյուջեն շատ աղքատիկ է, կենտրոնական իշխանությունները պարտադրել են, որ մանկատունը ֆինանսավորվի տեղական բյուջեի հաշվին: Ինչպես նշում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Նինոծմինդայի շրջանում բազմաթիվ հայ մանուկներ խիստ կարիքի մեջ են, այնպես որ մանկատուն կարելի էր բացել տեղի երեխաների համար: