1 փետրվարի 2005 - 19:22 AMT
ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՖԻԶՈՒԼԻ ԵՎ ՋԵԲՐԱԻԼ
Այսօր առավոտյան ԵԱՀԿ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու տարածքներում փաստահավաք առաքելության անդամները մեկնել են Իրանին սահմանակից Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջաններ, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: Ֆիզուլիի շրջանը մասնակիորեն է վերահսկվում հայկական ուժերի կողմից: Երկու շրջաններն էլ ազատագրվել են ԼՂՀ հայկական զինված խմբավորումների կողմից 1993 թվականի ամռանը եւ աշնանը: Այդ շրջանների նկատմամբ հսկողության սահմանումը հայկական կողմին թույլ կտա ապահովել ԼՂՀ հարավային մասի բնակչության անվտանգությունը, ինչպես նաեւ զգալիորեն կկրճատի ճակատային գիծը: Անվտանգության գոտու տարածքների նկատմամբ հայկական կողմի վերահսկողությունը մինչեւ այժմ ռազմական գործողություններ չվերսկսելու միակ իրական երաշխիքն է: Հիշեցնենք նաեւ, որ հատուկ առաքելության անդամները նախօրեին այցելել են Քարվաճառի (Քելբաջար) շրջան, որտեղ հանդիպել են Ադրբեջանի տարածքից գաղթած բնակիչների մեծամասնության հետ: