19 օգոստոսի 2012 - 18:10 AMT
Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը ողջունել է պատրիարք Կիրիլի այցը Լեհաստան

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը ռուս պատրիարք Կիրիլի այցը Լեհաստան համարել է կարևոր իրադարձություն, որը կարող է լավ պտուղներ տալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Վատիկանի ռադիոն: «Սա կարևոր իրադարձություն է, որը կամրապնդի ապագայի նկատմամբ հույսը»,- կեսօրյա աղոթքից հետո Կաստել Գանդոլֆոյի իր ամառային նստավայրում ուխտավորներին է դիմել քահանայապետը:

Քահանայապետը կաթոլիկներին ողջունել է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և լեհերեն լեզուներով և բոլորին հաճելի կիրակի մաղթել: