
Սիրիական կառավարական SANA գործակալության հաղորդմամբ, փոխնախագահ Ֆարուկ Շարան փախուստ չի գործել Հորդանան, ինչի մասին ավելի վաղ հաղորդել էին ընդդիմության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, սիրիական իշխանությունները հայտարարում են, որ քաղաքական գործիչը շարունակում է մասնակցել երկրի կառավարմանը:
Օգոստոսի 18-ին ընդդիմությունը չի կարողացել հավաստի տեղեկություններ տրամադրել այն մասին, որ Բաշար Ասադի մերձավորն իսկապես փախուստի է դիմել:
Նախօրեին, ըստ պաշտոնական տվյալների, Շարան ողջունել է Սիրիայում ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին: