20 օգոստոսի 2012 - 12:31 AMT
«Մոբիդրամը» միացել է CONTACT համակարգին

CONTACT վճարային համակարգը հայտարարում է Հայաստանում նոր գործընկերոջ` «Մոբիդրոմ» ՓԲԸ-ի միանալու մասին: CONTACT դրամական փոխանցումներն ուղարկելը և ստանալը հնարավոր է դարձել այդ ֆինանսական հաստատության բաժանմունքներում, որոնք գտնվում են Երևանում, հաղորդում է «ՌՈՒՍՍԼԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

«Մոբիդրամի» հաճախորդներին հասանելի են CONTACT համակարգով ինչպես արտասահմանյան դրամական փոխանցումներ աշխարհի 100 երկրներում, այնպես էլ Հայաստանում: Դրամական միջոցների փոխանցումները կարելի է իրականացնել ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ռուսաստան և մերձավոր արտասահմանի երկրներ CONTACT համակարգով դրամական միջոցների փոխանցման ծառայությունների սակագները հաստատված են 0.65-1.3 տոկոսի սահմաններում` կախված գումարից: Միաժամանակ, փոխանցման առավելագույն գումարը կազմում է 350 հազար ռուբլի կամ 10 հազար դոլար:

«Մոբիդրոմի» հետ գործընկերային հարաբերությունների հաստատումն ընդլայնում է Երևանում CONTACT համակարգի ներկայությունը, որտեղ ներկա պահին սպասարկման կետի թիվը հասնում է 251-ի, իսկ ողջ երկրում` 1200: Այժմ Հայաստանում ավելի շատ հաճախորդներ կարող են գնահատել CONTACT համակարգի ճկուն սակագները, սպասարկման բարձր որակը և լրացուցիչ ծառայությունների հավաքածուն»,- նշել է «ՌՈՒՍՍԼԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի փոխնախագահ Սվետլանա Ֆրոլովան: