20 օգոստոսի 2012 - 14:11 AMT
Թուրքիան շահագրգռված է նրանում, որպեսզի Սիրիայում բնակվեն հնարավորինս քիչ հայեր

Թուրքիան շահագրգռված է նրանում, որպեսզի Սիրիայում բնակվեն հնարավորինս քիչ հայեր և որպեսզի Սիրիայի հայ համայնքը չպահպանի այն ազդեցությունը, որն ունեցել է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը: «Եվ եթե Սիրիայում իշխանության գլուխ բարձրանան արմատական իսլամիտսները` սալաֆիստական ուղղության սունիթները, բնականաբար, հայ համայնքի դրությունն ավելի ծանր կլինի, ինչը կհանգեցնի անվտանգության խնդրի»,- նշել է նա: