21 օգոստոսի 2012 - 11:46 AMT
Իսրայելը կարող է ծախսել ավելի քան 40 մլրդ դոլար Իրանի հետ հնարավոր պատերազմի վրա

Իսրայելի հնարավոր հարձակումը իրանական միջուկային օբյեկտների վրա և Իրանի և նրա դաշնակիցների կողմից հնարավոր պատասխանը իսրայելական տնտեսությանը բավականին թանկ կարժենան: Ըստ տեղական BDI ընկերության գնահատման, ուղիղ և անուղղակի վնասը կարժենա մոտ 167 մլրդ շեկել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Իսրայելի ֆինանսների նախարարությունում և Բանկում առայժմ հրաժարվում են խոսել Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում հնարավոր վնասի չափերի մասին: