21 օգոստոսի 2012 - 14:02 AMT
Դավիթ Նալբանդյանը Winston-Salem մրցաշարում կխաղա Ռոբին Հաասեի հետ

Օգոստոսի 21-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն իր առաջին խաղը կանցկացնի Winston-Salem մրցաշարում, որը տեղի է ունենում ԱՄՆ-ում:

Թենիսիստը բաց է թողել առաջին շրջանի խաղը, նրա մրցակիցն է Ռոբին Հաասեն (Հոլանդիա), ով 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել Նիկոլայ Դավիդենկոյի նկատմամբ (Ռուսաստան):

Նալբանդյանը և Հաասեն պաշտոնական խաղերում չեն հանդիպել: Նալբանդյանը ATP վարկանիշում զբաղեցնում է 45-րդ տեղը, իսկ Հաասեն` 46-րդ:

Winston-Salem-ի մրցանակային ֆոնդը կազմում է 553,125 դոլար: