WBA վարկածով միջին քաշային կարգում սուպերչեմպիոնի տիտղոսակիր Ֆելիքս Շտուրմը հայտարարել է, որ կցանկանար մրցել Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտի հաղթողի հետ:
«Ես մենամարտ կանցկացնեի այս մարտի հաղթողի հետ: Ես բաց եմ առաջարկների համար: Ռոբերտն ավելի կատարյալ բռնցքամարտիկ է: Եթե նրանց մարտն ավարտվի Շտիգլիցի հաղթանակով, ապա նա իմ պոտենցիալ մրցակիցն է:
Աբրահամը դասական բռնցքամարտիկ է, եթե նրա հետ մենամարտում անտեսել պաշտպանությունը, ապա նա կօգտվի այդ սխալից: Ես կարծում եմ, որ Աբրահամը կորցրել է իր նախկին ճարպկությունը»,- Շտուրմի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:
Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին Բեռլինում: