21 օգոստոսի 2012 - 15:32 AMT
ԱՄՆ բանակի ղեկավարությունը մշակել է մի շարք ռազմական սցենարներ «անվտանգ» Կովկասի համար

Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Մարկ Հերտլիգը «Foreign Policy» ամսագրում հրապարակել է հոդված, որում նշել է, որ Կովկասի տարածաշրջանը նախկինի նման թեժ կետ է անվտանգության տեսանկյունից: Իր զեկույցում Մարկ Հերտլիգը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, իսկ երկու երկրների ռազմական ղեկավարության ներկայացուցիչները խոսում են հակամարտության լուծման այլ ուղիների մասին:

Նա նաև ընդգծում է, որ տարածաշրջանում իրավիճակը բարդացրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օգոստոսյան պատերազմը:

Բացի դրանից, Հերտլիգը նշում է, որ բարդ իրավիճակ է ստեղծվում նաև տարածաշրջանի երկրների հետ Թուրքիայի և Իրանի հարաբերություններում: Նրա խոսքով, չլուծված է մնում հայ-թուրքական սահմանի հարցը, որը դարձել է քաղաքական գործոն:

Նա հաղորդում է, որ տարածաշրջանն անվտանգ չէ, ուստի ԱՄՆ բանակի ղեկավարությունը մի շարք ռազմական սցենարներ է մշակել Կովկասի համար, որոնք ուսումնասիրվում են GAAT (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա) դասընթացներում:

Հերտլիգը նաև նշել է, որ GAAT մեջ մտնող երկրներն անցնում են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղի` մասնակցելով համատեղ գործողությունների «թեժ կետրում», մասնավորապես, Աֆղանստանում: